Ամանորյա գիշերը Բրազիլիայի բանտերից մեկում բռնել են մի կատվի, որը, ինքն էլ այդ չգիտակցելով, բանտարկյալներին կարող էր արգելված իրեր հասցնել: Չարագործների նախագիծը տապալվեց:
Բանտի դարպասների մոտ զբոսնող սպիտակ, փափկամազ կատուն գրավել է բանտապահների ուշադրությունն իր տարօրինակ տեսքով. չորքոտանու մեջքը և փորը պատված էր չափերիզով, որի տակից երևում էին փաթաթանները և հաղորդալարերը, հաղորդում է Itar-Tass-ը:
Կենդանու մարմնին, ըստ երևույթին, բանտարկյալների համար ամանորյա նվերներ էին, այդ թվում`բջջային հեռախոս և լիցքավորող սարք և այլ իրեր, որոնք անհրաժեշտ էին Արապիրակա բանտից փախուստի դիմելու համար:
Հայտնաբերված առարկաներն առգրավված են, իսկ «կասկածյալն» ուղարկվել է տեղի անասնաբուժական կենտրոն:









































