Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան, որը վերջերս վիրահատության է ենթարկվել, կգլխավորի «Բարսելոնա»-ն կատալոնյան թիմի առաջիկա՝ «Էսպանյոլ»-ի դեմ խաղին: Այս մասին ժուռնալիստների հետ զրույցում ասել է Խորդի Ռոուրան՝ Վիլանովայի օգնականը:
«Վիլանովան այդ հանդիպմանը կլինի պահեստայինների նստարանին: Տիտոն դեռ ապաքինվում է: Կարևորագույնն այն է, որ նա շատ ուժեղ կամք ունի»,- ասել է Ռոուրան:










































