ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Իրաքում և Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության պայքարում ամերիկյան բանակի հնարավոր կիրառման մասին՝ փոխանցում է Associated Press-ը:
Նախագահը պատրաստվում է Կոնգրեսից թույլտվություն խնդրել այդ արշավում ցամաքային զորքերի կիրառման համար:
Օբաման նման առաջարկով է հանդես եկել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակից հետո: Կուսակցությունը 2006 թվականից ի վեր առաջին անգամ վերահսկողություն է ստացել խորհրդարանի երկու պալատների նկատմամբ: Դա թույլ կտա ընդդիմադիր կուսակցությանը ձևավորել օրակարգ, և դա կարող է լուրջ դժվարություններ առաջացնել դեմոկրատ նախագահ Բարաք Օբամայի համար:
Նախկինում Վաշինգտոնում բազմիցս հայտարարել են, որ ԱՄՆ-ը ԴԱԻՇ-ի դեմ միայն ավիացիա կկիրառի:









































