Friday, 12 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Արագածոտնի մարզպետն ու նրա եղբայրը հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը և նրա եղբայրը` Նաիրի Սահակյանը, հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզի քննիչների կողմից ուսումնասիրվում է մարզպետարանի աշխատակիցների՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու փաստի առիթով հարուցված քրեական գործը:

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը Վերին Բազմաբերդի, Եղնիկ, Նոր Եդեսիա և Ուջան համայնքների դպրոցների հիմնանորոգման աշխատանքներն իրականացնելու համար մրցույթ է հայտարարել: Արդյունքում հաղթել է «Ես և նա» ՍՊԸ-ն: Ըստ պետռեգիստրի՝ այդ ընկերության հիմնադիրը Նաիրի Սահակյանն է, որը Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրն է:

Ըստ մեր աղբյուրների՝ «Ես և նա» ընկերությունը, որն իրականացրել է դպրոցների հիմնանորոգման աշխատանքները, կասկածվում է չարաշահումներ թույլ տալու մեջ, քանի որ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են առհելի գումարների կորուստներ:

Հենց այդ կորուստների փաստն էլ առիթ է դարձել, որ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզի քննիչները պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքի առիթով քրեական գործ հարուցեն` ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության կամ պետության օրինական շահերին հակառակ օգտագործելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով): «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերը նշված մրցույթում հաղթած «Ես և նա» ընկերությանը, ասել է թե՝ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբորը` Նաիրի Սահակյանին, հատկացվել է 97 միլիոն դրամ` դպրոցների հիմնանորոգման աշխատանքները կատարելու համար: Իսկ թե տրամադրված գումարից որքանն է նպատակին ծառայել և որքանն է անհետացել, պետք է պարզի քննությունը:

Մինչ այդ, օրերս Արագածոտնի մարզպետից պահանջել են տրամադրել բոլոր այն փաստաթղթերը, որոնց հիման վրա «Ես և նա» ընկերությունը մրցույթի հաղթող է ճանաչվել, ինչպես նաև՝ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների վերահսկման վերաբերյալ փաստաթղթերը: Ասել է թե՝ քննիչները փորձում են պարզել՝ արդյո՞ք Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն ըստ պատշաճի հետևել է իր եղբոր հետ կնքված 97 մլն դրամ արժողությամբ գործարքի կատարման ընթացքին:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը հաստատեց, որ իր եղբոր ընկերությունը հաղթել է իրենց մարզպետարանի կողմից հայտարարված մրցույթում և իրականացրել դպրոցների հիմնանորոգման աշխատանքները: Սակայն, ըստ մարզպետի, որևէ գումարի կորուստ չի եղել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում