Չինաստանում աշխարհի հայտնի միակ եռյակ պանդաներն արդեն 100 օրական են: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը: Նրանք լույս աշխարհ են եկել հուլիսի վերջին:
Chimelong Safari Park-ում ասել են, որ այժմ եռյակ պանդաներից յուրաքանչյուրի քաշը 6 կգ է: Նրանց այցելուների թիվը օրական չի կարող գերազանցել հազար մարդուն:
Կենդանիներին դեռևս անուններ չեն տվել, սակայն գազանանոցը խոստանում է դա անել մոտ ապագայում:









































