Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է Եվրահանձնաժողովում եվրոպական քաղաքական խորհրդականների բյուրոյի լուծարման և այն Եվրոպական մարտավարության քաղաքականության կենտրոնով փոխարինելու մասին: Այս մասին գրում է Interfax-ը:
«Այդ կառույցի հետ կխորհրդակցի Եվրահանձնաժողովի նախագահը: Դրա նկատմամբ հասանելություն կունենան Եվրահանձնաժողովի բոլոր անդամները, երբ դա ցանկանան: Այն նաև կարտացոլի քաղաքական շահերը, որոնք ես հայտարարել եմ Եվրախորհրդարանին և որոնց հիման վրա ես ընտրվել եմ»,- նշել է Յունկերը:








































