Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ Google Glass-ի սմարթ ակնոցը ազդում է օգտատերերի տեսողության վրա՝ հաղորդում է The Journal of the American Medical Association գիտական ամսագիրը:
Հետազոտողները փորձարկել են Google Glass օգտագործող և սովորական ակնոց կրող մարդկանց տեսողությունը և համեմատել արդյունքները: Պարզվել է, որ Google Glass-ը թույլ չի տալիս տեսնել աջ աչքի վերին անկյան տեսադաշտով:
Այդ պատճառով Google Glass կրելը կարող է վտանգավոր լինել ավտոմեքենա վարելու, մարզվելու կամ էլ քայլելու ընթացքում՝ զգուշացնում են գիտնականները:









































