ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ այսօր` հունվարի 6-ին, ժամը 02.08-ին, ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Կիևյան կամրջից փորձում է ինքնասպանություն գործել:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարների և ոստիկանության աշխատակիցների կողմից ինքնասպանության փորձը կանխվել է:









































