Վրաստանում տեղի ունեցող գործընթացները հերթական քայլն են հայտնի արևմտամետ, ամերիկամետ քաղաքական գործչի մեկուսացման նպատակով: Այսպես է կարծում փորձագետ Արիել Քոյենը, գրում է Trend-ը:
«Իրակլի Ալասանիան կառավարությունում և միջազգային ասպարեզում աշխատելու հսկայական փորձ ունի: Նա շատ բան է արել Վրաստանի` եվրոատլանտյան միջավայր ինտեգրման համար»,- ասել է նա:
Փորձագետի խոսքերով` Վաշինգտոնում շատերը կարծում են, որ Վրաստանում նախկին բարձրաստիճան քաղաքական գործիչների և պաշտոնյաների նկատմամբ քրեական հետաքննությունը` սկսած նախագահ Միխեիլ Սաակաշվիլիից, իսկ այժմ` Ալասանիան, բացասական թրենդ է, որը ժողովրդավարությունը հանգեցնում է վենդետայի:
Քոյենի խոսքերով` Թբիլիսիին մի քանի անգամ զգուշացրել են, որպեսզի իշխանությունները չիրականացեն նման հետապնդումների:









































