Հյուսիսային Իռլանդիայի ոստիկանությունը ջրցան մեքենաներով ցրել է բողոքի ցույցը։ Ցուցարարները բողոքել են վերջերս իշխանությունների կողմից ընդունված որոշման դեմ, որը սահմանափակում է Բելֆաստի քաղաքապետարանի մոտ բրիտանական դրոշի բարձրացման օրերի թիվը։
Ցուցարարները ոստիկանների վրա շշեր և ծխարձակող առարկաներ են շպրտել։
Բողոքի ցույցերն արդեն երրորդ օրն է՝ շարունակվում են, շատանում են բռնության դեպքերը։ Ուրբաթ երեկոյան վիրավորվել է 9 ոստիկան։








































