ԵՄ-ից բարձր որակավորում ունեցող միգրանտները Մեծ Բրիտանիայի տնտեսությանը 20 մլրդ ֆունտ են բերել 10 տարվա ընթացքում: Այս մասին գրում է The Indenpendent-ը` վկայակոչելով Լոնդոնի համալսարանի քոլեջի ուսումնասիրությունը: Նշվում է, որ ԵՄ նման քաղաքացիները Միացյալ Թագավորությանը վճարել են 64 տոկոսով ավելի հարկեր, քան հետ են ստացել` արտոնությունների տեսքով:
Նշվում է, որ ԵՄ-ից միգրանտները Մեծ Բրիտանիայի տնտեսությանն ավելի քան 20 մլրդ ֆունտ օգուտ են տվել 2001-ից 2011 թվականներին: Պարզվել է նաև, որ 2000-ից ի վեր պետական նպաստներ և հարկային զեղչեր ստանալու հավանականությունը Մեծ Բրիտանիայում միգրանտների համար 43 տոկոսով ավելի ցածր է, քան Բրիտանիայում ծնվածներինը:









































