Վիպուլար Ատուկոլերը հոյակապ արձաններ է կերտել սովորական սերուցքային կարագից, գրում է Raut-ը: Նա մրցանակ է ստացել Գերմանիայում 4 տարին մեկ տեղի ունեցող Խոհանոցային օլիմպիադայում: Վիպուլարի քանդակները հասնում են մինչև 2 մետրի, իսկ դրանք կերտելու համար ծախսվել է մի քանի ամիս: Սերուցքային կարագից նկարիչը կերտել է «Ռոլս-Ռոյսի» պատճենը, ինչպես նաև տեսարաններ «Կարմիր գլխարկը» հեքիաթից:
Հեղինակը նման արձաններ սկսել է քանդակել դեռ 30 տարի առաջ, երբ գլխավոր խոհարար է աշխատել:
Արձանները հեռու են պահում արևի ճառագայթներից և տաքացուցիչներից: Իսկ հատուկ պլաստիկե տարաներում դրանք կարող են պահպանվել մի քանի տարի:
Հեղինակն ասել է, որ արձաններ քանդակելն իր կյանքի գործն է, և ինքն իրեն այլևս ոչ մի ոլորտում չի պատկերացնում:









































