Այս ամռանը Թունիսի հնագույն գյուղերից մեկը զանգվածային նախագծի կենտրոն է դարձել, որին սթրիթ-արտի ճանաչված վարպետներ են մասնակցել: Հին պատերը վայրկենապես կերպարանափոխվել են, իսկ գյուղը վերածվել է բաց երկրնքի տակ գեղարվեստական թանգարանի, գրում է kulturologia.ru-ն:


Աշխարհի 30 երկրներից 150 նկարիչներ մասնակցել են Djerbahood զանգվածային նախագծին: Արդյունքը տպավորիչ է: Այժմ կիսաքանդ պատերին կարելի է տեսնել սթրիթ-արտի տարբեր դրսևորումներ՝ գրաֆֆիտի, տրաֆարետ, դիմանկարներ:



Այս նախագծի հեղինակը թունիսցի, Ֆրանսիայում բնակվող Մեհդի Բեն Շեյքն է: Այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին փողոցային նկարիչներից յուրաքանչյուրը ինքն իր համար աշխատելու պատ է ընտրել: Հաճախ փողոցային արվեստը չի խրախուսվում այն բնակիչների կողմից, ում պատերին դա հայտնվում է: Սակայն այստեղ իրադրությունն այլ է: Բնակիչները Erriadh գյուղը վերածել են բաց երկնքի տակ թանգարանի:




































