Երևանի Ազատության հրապարակում այսօր երեկոյան նախատեսված Անոնիմուսների Երթը չմեկնարկած ոստիկանությունը բերման է ենթարկել 8 ակտիվիստների, որոնց թվում է Սուրեն Սահակյանը, Դվին Իսայանը և 6 այլ ակտիվիստներ:
Ոստիկանությունը որևէ հիմնավոր պատճառ չի ներկայացրել, և երթի մասնակիցների համար անհայտ է, թե ինչու բերման ենթարկեցին ակտիվիստներին:
Այս պահին երթը շարունակվում ոստիկանության խիստ վերահսկողությամբ:
Լուսանկարը՝ Photolure-ի




































