Աֆղանստանում զոհված վրացի սերժանտ Գիորգի Կիկնաձեի հուղարկավորության ժամանակ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ասել է, որ Վրաստանը պետք է հավատարիմ մնա ISAF գործողություններին և շարունակելու է ՆԱՏՕ-ի հովանու ներքո առաքելություններին իր մասնակցությունը։
Հուղարկավորությունը տեղի է ունեցել Ռուսթավում: Ներկա են եղել ՊՆ նախարար Իրակլի Ալասանիան և Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը։
Վրաստանը ISAF-ի առաքելության երկրներին է միացել 2009-ի նոյեմբերից և այդ ժամանակից ի վեր կորցրել է 19 զինվոր, որոնցից 8-ը՝ 2012-ին։









































