Հակառակ տարածված կարծիքի` ծխելը չի ազատում սթրեսից, իսկ այդ սովորույթից հրաժարվելն իրոք օգնում է ազատվել սթրեսից, հաղորդում է Raut-ը:
Բրիտանացի գիտնականները չափել են մոտ 500 ծխողների անհանգստության մակարդակը՝ մինչև գիտափորձը և գիտափորձից հետո, երբ նրանք փորձել են թողնել ծխելը:
6 ամիս անց 491-ից 68-ը, ովքեր թողել էին ծխելը, ավելի սթրեսադիմացկուն էին և քիչ էին հուզվում, քան նախկինում: Իսկ նրանք, ովքեր չէին կարողացել թողնել ծխելը, ավելի նյարդային էին դարձել:
Հետազոտողները ենթադրում են, որ այս խառնաշփոթն առաջացել է նիկոտինի՝ մարդուն կախվածության մեջ գցելու պատճառով: Ծխամոլները նիկոտինի հանդեպ հակում են ունենում, ուստի, ծխելով հանգստանում են, ինչը ոչ մի կապ չունի սթրեսի հետ:








































