Պսիլոցիբինը՝ «կախարդական սնկերի» գործող նյութը, առաջացնում է հալյուցինացիաներ, քանի որ կապեր է ձևավորում գլխուղեղի այն հատվածների միջև, որոնք սովորաբար նորմայում միմյանց հետ կապ չունեն: Այս մասին ասված է Journal of the Royal Society Interface ամսագրում հրապարակված հոդվածում:
Պսիլոցիբինը գլխուղեղում կապվում է ռեցեպտորներով սերոտոնինի հետ, սակայն թե ինչպես է կապեր առաջացնում գլխուղեղում՝ մինչ օրս անհայտ է:
Հատկանշական է, որ պսիլոցիբինը հարուցում է գլխուղեղի՝ միմյանցից հեռու գտնվող մասերի միջև սինքրոն ակտիվացում, որոնք նորմայում երբեք միաժամանակ չեն ակտիվանում:











































