Ֆրանսիայի ոստիկանությունը հայտնել է, որ ֆրանսիական Ալպերում մասնավոր ինքնաթիռի անկման հետևանքով զոհվել է 5 մարդ, հաղորդում է BBC-ն:
Ինքնաթիռը թռել է Գրենոբլի օդանավակայանից և ընկել քաղաքի մերձակայքում գտնվող անտառում: Ինքնաթիռում 5 մարդ է եղել. բոլորը զոհվել են:









































