Վրաստանում սկսվում է բնակչության համընդհանուր մարդահամար՝ հայտնում է TASS-ը: Վերջին 12 տարում առաջին անգամ մարդահամարն անցկացնում է Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայությունը («Սակստատի»)՝ ազգաբնակչության ոլորտում ՄԱԿ-ի հիմնադրամի և Շվեդիայի կառավարության աջակցությամբ:
«Սակստատի»-ում հայտնել են, որ բնակչության մարդահամարը կտևի մինչև նոյեմբերի 19-ը: 15 օրվա ընթացքում 10 հազարից ավելի հատուկ պատրաստված կամավորներ կայցելեն բոլոր տները և տեղեկություն կհավաքեն յուրաքանչյուր ընտանիքի և նրա յուրաքանչյուր անդամի մասին՝ երկրի մասշտաբով:
Գերատեսչությունում նշել են, որ «Վրաստանի տարածքում ապրող յուրաքանչյուր քաղաքացի, բոլոր օտարերկրյա քաղաքացիները, նաև քաղաքացիություն չունեցող անձինք պարտավոր են մասնակցել մարդահամարին»:










































