Վինսենթ Վան Գոգի «Նատյուրմորտ: Երիցուկներով և կակաչներով ծաղկաման» կտավը երեքշաբթի օրը Sotheby’s աճուրդում վաճառվել է 61.8 մլն դոլարով: Նախապես նկարը գնահատվում էր 30-50 մլն դոլար՝ գրում է TASS-ը:
Նկարի վրա Վան Գոգն աշխատել է 1890-ի հունիսին՝ Փարիզից ոչ հեռու գտնվող Օվեր-սյուր-Ուազ քաղաքում, իր ընկերոջ՝ Պոլ Գաշեի տանը, որը հետևում էր նրա առողջական վիճակին:
Ֆինանսական բարդություններ ունեցող նկարիչը նկարը ենթադրաբար տվել էր ընկերոջը բժշկական ծառայությունների դիմաց: 1920-ականներին «Երիցուկներով և կակաչներով ծաղկամանը» ԱՄՆ-ում հայտնված Վան Գոգի առաջին գործերից էր:









































