Վենեսուելայում 2 ռադիոկայանի ու հեռուստատեսային ալիքի կարող են պատասխանատվության ենթարկել այն բանի համար, որ նրանք ժամանակին չեն հայտնել երկրի նախագահ Ուգո Չավեսի առողջական վիճակի մասին տեղեկությունը:
«Որոշում է կայացվել հետաքննություն սկսել La Tele հեռուստաալիքի դեմ, որը ոչ մի խոսք չի հաղորդել կապի ու տեղեկատվության նախարարությունից, և Candela Pura ու FM 96.9 ռադիոկայանների նկատմամբ, որոնք ուշացումով են հաղորդել», ըստ RIA Novosti-ի՝ հաղորդել է հանձնաժողովի ղեկավար Պեդրո Մալդոնադոն:
Նրա խոսքով՝ Վենեսուելայում գործող օրենսդրությունը պարտադրում է ԶԼՄ-ներին (ռադիո ու TV) փոխանցել կառավարության պաշտոնական հաղորդագրությունները:
Ներկայում «մեղավորներին» սպառնում է եկամուտների 3-4 տոկոսի չափով տուգանք այն դեպքում, եթե նրանց չհաջողվի հերքել ներկայացված մեղադրանքները: