Բրիտանացիներն անհանգստանում են, որ իրենց զորքերը Լիբիայում նույն ճակատագրին կարժանանան, ինչ եղավ Իրաքում 2003թ.-ին: The Independent-ի փոխանցմամբ, ըստ ComPes սոցիալական հարցման, 10 բրիտանացիներից 7-ը, այսինքն` 70%-ը, կարծում է, որ իրենց երկիրը, զորքեր ուղարկելով Լիբիա, կներքաշվի երկար կոնֆլիկտի մեջ , ինչպես եղավ Իրաքում 2003թ.-ին: Այս մտավախությունը մեծ է հատկապես լիբերալների մոտ: Նրանց 77%-ը կարծում է, որ Լիբիայում կրկնվելու է Իրաքի պատմությունը: Պահպանողականների 67 և լիբերալ-դեմոկրատների 70%-ը ևս կիսում են այս տեսակետը:
Հարցումը նաև ցույց է տվել, որ բրիտանացիների 47%-ը մեղադրում է կառավարությանը` Լիբիայում ռազմական գործողություններ սկսելու որոշում կայացնելու մեջ:









































