Թարգմանիչը, որը Սերբիայի քաղաքացուն ուղեկցել է միգրացիոն կենտրոն՝ ապաստանի տրամադրման հայտ ներկայացնելու համար, ճիշտ չի թարգմանել արտահայտությունն այն մասին, թե ինչ է իր հաճախորդի մոտ եղած շշում՝ հայտնում է Ria Novosti-ն:
Անվտանգության աշխատակիցները հասկացել են, թե դա քիմիական զենք է, և 20 մարդու տարհանել են: Վտանգավոր նյութի ապաակտիվացման համար 48 հրշեջ է կանչվել: Ավելի ուշ պարզվել է, որ սերբի մոտ եղել է մեղրի նման հեղուկ, որը պետք է նրան պաշտպաներ քիմիական հարձակման դեպքում:









































