Այսօր Իրանը նշում է Համաշխարհային մեծամտության դեմ ազգային պայքարի օրը՝ հայտնում է IRNA-ն: Այս օրը նշվում է ամեն տարի նոյեմբերի 4-ին՝ 1979թ. համալսարանների ուսանողների կողմից ԱՄՆ դեսպանատան գրավման տարելիցին:
Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավման տարելիցի օրը ցուցարարներին Իրանում կոչ են արել չեղյալ հայտարարել երկրի նկատմամբ միջազգային պատժամիջոցները: Ամբողջ Իրանով անցկացվող ակցիաների ժամանակ այրել են ԱՄՆ-ի և Իսրայելի դրոշները:
Ակցիայի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել կառավարությանը միջուկային բանակցությունների հարցում:









































