Էրեբունի պլազա հյուրանոցում այսօր կայացավ ԵՄ Թվինինգ ծրագրի փակումը, որի նպատակն էր մոտեցնել Հայաստանի օրենսդրությունը ԵՄ-ի՝ միգրացիայի ոլորտի կառավարման օրենսդրությանը և փորձին:
Ծրագիրն իրականացվել է Շվեդիայի և Լեհաստանի կոնսորցիումի կողմից հիմնականում լեհ փորձագետների և ԵՄ ներկայացուցիչների կողմից, որոնք համեմատել են ԵՄ և Հայաստանի օրենսդրությունները միգրացիոն ոլրոտում և խորհրդատվական հանդիպումներ են ունեցել ՀՀ համապատասխան մարմիններում: 2 տարուց քիչ ավելի տևած ծրագրի համար ԵՄ-ն ծախսել է 1 մլն եվրո գումար: Ուստի ծրագրի ղեկավար, Շվեդիայի միգրացիոն ծառայության ներկայացուցիչ Քոնի Լարսոնին «Առաջին լրատվական»-ը հարց ուղղեց, թե ինպես է գնահատում ծրագրի աշխատանքները և արդյոք համարժեք է համարում այն:
Դիտեք «Առաջին լրատվական»-ի զրույցը ԵՄ Թվինինգ ծրագրի ղեկավար, Շվեդրայի միգրացիոն ծառայության ներկայացուցիչ Քոնի Լարսոնի հետ:






































