Բրազիլացի ֆուտբոլիստ Դեսիմո Ալվեսը սպանվել է իր վրա կատարած հրազենային 5 կրակոցներից: Այս մասին տեղեկացնում է Lancenet պարբերականը:
Սպանությունը կատարվել է բրազիլական Ֆլորիանո քաղաքում: 27-ամյա ֆուտբոլիստը, ով վերջերս էր խզել պայմանագիրը «Բոա» ակումբի հետ, եղբոր հետ գտնվել է գիշերային ակումբում:
«Ականատեսները պատմում են, որ Ալվեսն ակումբում վիճաբանել է ինչ-որ անձի հետ: Երբ նրան սկսել են սպառնալ, նա լքել է ակումբն ու որոշել վերադառնալ տուն՝ եղբոր մոտ: Երբ նա դուրս էր գալիս ակումբից, մարդասանն անցել է գործի»,- գրված է Բրազիլիայի ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունում:








































