Մյունխենի «Բավարիա»-ի և Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահ Օլիվեր Կանն իր կարծիքն է հայտնել «Բարսելոնա»-ի դարպասապահ Մարկ Անդրե տեր Շտեգենի հեռանկարների վերաբերյալ: Կանի կարծիքով` իր հայրենակցին համբերություն է պետք:
«Տեր Շտեգենի խնդիրն իր տարիքն է: Նա շատ երիտասարդ է և հանդես է գալիս գրանդում, որտեղ գերազանց խաղացողներ են ընդգրկված: «Բարսելոնա»-ն ֆուտբոլային Դիսնեյլենդ է, և Տեր Շտեգենը պետք է հարմարվի: Նրան խորհուրդ կտամ քրտնաջան աշխատել և համբերությամբ զինվել:
Բազմիցս առիթ եմ ունեցել մարզումների ժամանակ հետևել նրան և կարող եմ ասել, որ Մարկը յուրահատուկ դարպասապահ է: Կարծում եմ` Տեր Շտեգենը հաջողություների կհասնի «Բարսելոնա»-ում: Նրան ընդամենը ժամանակ է պետք»,- Sport-ը մեջբերում է Կանի խոսքերը:








































