1950-60-ականներին Նյու Յորքում կանացի հակումներով տղամարդիկ իրենց էությունը դրսևորում էին Կասա Սուսաննա կալվածքում, որը ստեղծել էր տրանսվեստիտ Սուսաննան՝ Տիտո Վալենտին: Այն ապահով վայր էր տղամարդկանց համար՝ ի ցույց դնելու իրենց կանացիությունը:
Սուսաննան կալվածքը հիմնել էր կնոջ՝ Մարիի հետ, որը 5-րդ պողոտայում կեղծամների խանութ ուներ:
Huffington Post-ի կողմից ներկայացվող լուսանկարներում ինքնարտահայտման ազատություն փնտրող տղամարդիկ են:
Ռոբերտ Սվոփի և Միշել Հերսթի լուսանկարչական հավաքածուն՝ կազմված 340 նկարներից, օրերս աճուրդի է հանվել:









































