Ֆրանսիական Ստրասբուրգում ռուսական Վոլոգդա քաղաքի անունով կոչված հրապարակ է բացվել, հայտնում է TASS-ը: Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել երկուշաբի օրը դյու Ռոն Ռեյն ջրանցքի ափին քաղաքների ղեկավարներ Ռոլան Ռիսի և Եվգենի Շուլյեպովի, նաև Ստրասբուրգում ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Բուրդինի մասնակցությամբ:
«Մենք բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիր ենք ստորագրել 2009 թ.: Այդ 5 տարիների ընթացքում մեծ աշխատանք է արվել, և մենք փոխանակվել ենք պատվիրակություններով՝ ոչ միայն քաղաքական, այլև բիզնեսի հարցերով, երիտասարդություն է եկել, մշակութային փոխանակում է եղել…»,- TASS-ին ասել է Շուլյեպովը:
Հանդիսավոր արարողության ժամանակ Վոլոգդայի քաղաքապետն իր ստրասբուրգցի գործընկերոջը հսկա ձյան փաթիլ է նվիրել: «Հուսով եմ՝ այն կդառնա այս հրաշալի հրապարակի զարդերից մեկը»,- նշել է նա:








































