Ռուսաստանի նկատմամբ կարող են սահմանվել նոր պատժամիջոցներ, եթե Մոսկվան շարունակի արհամարհել Մինսկի պայմանավորվածությունները: Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը: Նման հայտարարություն է արել Սպիտակ տան Անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Բեռնադեռ Միհենը:
«Մենք արդեն բազմիցս հիշեցրել ենք, որ Ռուսաստանն ընտրություն ունի: Եթե նա աջակցի խաղաղ գործընթացին և պահպանի պայմանավորվածությունները, որոնք ընդունվել են Մինսկում, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունների գինը կնվազի: Եթե Մոսկվան արհամարհի պարտավորությունները և շարունակի իր վտանգավոր գործողությունները, գինը Ռուսաստանի համար կբարձրանա»,- ասել է նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը Ռուսաստանին մեկուսացմամբ է սպառնացել Դոնբասի ընտրությունները ճանաչելու դեպքում:










































