Հայտնի է դարձել նոր Google Nexus 9-ի գինը: Պլանշետը Google Play է հանձնվել վաճառքի՝ 16 գիգաբայթնոցը 399 դոլարով, իսկ 32 գիգաբայթնոցը՝ 479 դոլարով: Դրա մատակարարումը պատվիրատուներին կիրականացվի 1-2 օրում, հայտնել է ITC-ն: Դեռ սարքը հասանելի է միայն մի քանի երկրներում:
Google Nexus 9-ը առաջին պլանշետն է, որը աշխատում է նոր Android 5.0 Lollipop գործառնական համակարգով:
Սարքն ունի 8,9 դյույմանոց IPS-դիսփլեյ 2048×1536 կետայնությամբ, 2 գիգաբայթ գործառնական հիշողություն ու 16 կամ 32 ներդրված հիշողություն:
Nexus 9-ն ունի 2 տեսախցիկ: Google Nexus 9 պլանշետի շնորհանդեսը տեղի է ունեցել անցած ամիս:









































