Հսկա իրերի նկատմամբ հակվածությունը միշտ էլ բնորոշ է եղել մարդկությանը: Սակայն եթե հնագույն ժամանակներում մարդիկ հսկայական տաճարներ և արձաններ են ստեղծել, որոնք հայտնվել են Յոթ հրաշալիքների ցանկում, ապա այժմ հսկայական են դառնում սովորական իրերը: Novate.ru-ն ներկայացնում է նման տասը իրեր:
Աշխարհի ամենամեծ Jeep ավտոմեքենան

ԱՄԷ-ի հարուստներն իրար հետ մրցակցում են հսկայական կոնստրուկցիաներով: Յուրաքանչյուր միլիարդատեր այդ երկրում ձգտում է ապացուցել, որը ինքն ավելի շատ է հսկա իրեր սիրում, քան նրա հարևանը: Հենց այդպես էլ Դուբայում հայտնվեց ռեկորդային բարձր երկնաքեր Բուրժ Խալիֆը, իսկ Աբու-Դաբիում՝ աշխարհի ամենամեծ ամենագնաց Jeep-ը: Այս մեքենան ճշգրիտ պատճենն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների Willys-ի, որն էլ քաղաքացիական Jeep մեքենայի համար հիմք է ծառայել: Մեքենան պատկանում է Աբու-Դաբի էմիրության թագավորական ընտանիքի անդամներից մեկին՝ շեյխ Համադին:

Longaberger Medium Market Basket՝ հսկայական զամբյուղ Օհայոյում

Longaberger Company համեստ և քիչ հայտնի ընկերության շտաբ-բնակարանը, որը գտնվում է ամերիկյան Նյուարք քաղաքում, մեր մոլորակի ամենահայտնի և յուրահատուկ շինություններից մեկն է: Այն կրկնում է փայտե զամբյուղների ձևերը, որոնք արտադրում է Longaberger Company ֆիրման:

Սակայն այդ զամբյուղը, ի տարբերություն իր նախատիպի, 20 մետր բարձրություն և քառասուն մետր երկարություն ունի:
Հսկայական զամբյուղ սուպերմարկետի համար
Մեր ժամանակներում սուերմարկետները ստիպված են գոյատևել ուժեղ մրցակցության պայմաններում, ու որոշ հաստատություններ ստիպված են զանազան խորամանկ քայլերի դիմել: Կատարի Դոհա քաղաքում խանութներից մեկն իրեն գովազդում է զամբյուղի հսկայական պատճենի օգնությամբ:

Հսկայական պլանշետային համակարգիչ Microsoft Surface 2
Հսկայական Microsoft Surface 2-ն հայտնվել է 2013-ին Լոնդոնի Թրաֆալգարի հրապարակում:

Հսկայական էկրանի շառավիղը 383 դյույմ է, ինչը այն դարձնում է Երկրի վրա ռեկորդային մեծ կոմպակտ համակարգիչը:

Հսկայական ինքնաեռ Կրասնոդարում

2013 թ. հունիսի 12-ին Ռուսաստանի օրվա տոնի շրջանակում Կրասնոդարի գլխավոր հրապարակներից մեկում տեղադրվեց աշխարհում ամենամեծ ինքնաեռը:

Հսկայական վրան Աստանայում

Աշխարհում ամենամեծ վրանը հայտնվել է 2010-ին Ղազախստանի մայրաքաղաքում: Դա 150 մետրանոց շինություն է՝ ձևավորված ավադական ղազախական քոչվորական բնակարանի տեսքով: Այն կառուցել է բրիտանացի ճարտարապետ Նորման Ֆոստերը:
Վրանի ներսում կա առևտրի և զվարճանքների համալիր:


Giant՝ հսկայական կանադական դրամ 2 դոլար արժողությամբ

Օնտարիո նահանգում Old Mill Park-ում գտնվում է անսովոր հուշարձան. Դրամ, որի տրամագիծը կազմում է 4 մետր:
Rubber Duck ՝ հսկայական բադիկ

Հոլանդացի նկարիչ Ֆլորենտի Հոֆմանը հայտնի է ամբողջ աշխարհում սովորական իրերի հսկայական տարբերակների ստեղծմամբ: Rubber Duck քանդակը՝ 26х20х32 մետր չափերով, առաջին անգամ հայտնվել է 2007-ն նախ Ամստերդամում, ապա եղել աշխարհի տարբեր բնակավայրերում:

Little Factory՝ հսկայական պատկերագիր «Արդյունաբերություն»

Հեղինակը հոլանդացի նկարիչ Ֆլորենտի Հոֆմանն է: Այն ունի 12 մ բարձրություն, 14 մ երկարություն և 5 մետր լայնություն: Կառույցը գտնվում է Նիդեռլանդներում:

Հսկայական փչովի կղանքը Հոնկոնգում

2013 Հոնկոնգում տեղի ունեցավ փչովի քանդակների ցուցահանդես, որտեղ մեծ էր ուշադրությունը հատկապես բրիտանացի նկարիչ Փոլ Մակարտիի աշխատանքի հանդեպ: Այն պատկերում էր նատուրալիստական կղանք, որը երևում էր շատ հեռվից:









































