Փարիզցի նկարիչ Քրիստոֆ Գինեն NIKE ֆիրմայի սպորտային կոշիկների տեսքով ծաղկային կոմպոզիցիաներ է ստացել: Իր աշխատանքով նա շրջապատին կոչ է անում «վերադառնալ բնական աղբյուրներին», գրում է kulturologia.ru-ն:

Բնությունը միշտ Գինեի կյանքում կարևոր դեր է խաղացել: Դեռահասության տաիներին նա լրջորեն զբաղվել է բուսաբանությամբ, հատկապես խոլորձներով:
Իր ճանապարհորդությունների ընթացքում նկարիչը սովորել է բնության գեղեցկությունը տարբեր ձևերով արտահայտել՝ կոլաժների, լուսանկարների, գրաֆիկական դիզայնի, քանդակի:


Վերջին Just Grow It! աշխատանքի հիմքը NIKE ֆիրմայի սպորտային կոշիկներն են եղել, որոնք ստեղծվել են ծաղկային կոմպոզիցիաների տեսքով:















































