Ռուսաստանի առաջնությունում հանդես եկող Եկատերինբուրգի «Ուրալ»-ը պատրաստվում է առաջնության 13-րդ տուրում կայանալիք «Կուբան»-ի հետ մրցավեճին:
Թիմի կազմում վերսկսել է մարզումները Հայաստանի հավաքականի կիսապշտպան Էդգար Մանուչարյանը: Մանուչարյանը ընդհանուր խումբ է վերադարձել թեթև վնասվածքից ապաքինվելուց հետո: Նա բաց էր թողել «Ռոստով»-ի հետ նախորդ տուրի հանդիպումը:
Նշենք, որ հաջորդ տուրի «Ուրալ»-«Կուբան» խաղը կայանալու է նոյեմբերի 7-ին:








































