Մյունխենի «Բավարիա»-ի մարզական տնօրեն Մատիաս Զամերը նշել է, որ ակումբը շատ ճիշտ է դրսևորում իրեն` Դորտմունդի «Բորուսիա»-ի հարցում: Զամերը նկատի է ունեցել վերջին իրադարձությունները, կապված դորտմունդցիների հարձակվող Մարկո Ռոյսի հետ:
Մյունխենյան ակումբի կառավարման խորհրդի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն ավելի վաղ հայտարարել էր, որ ակումբը հետաքրքրված է Ռոյսի ծառայություններով, ինչը դժգոհության հերթական ալիքն է բարձրացրել «Բորուսիա»-ում:
«Մենք մասնակցում ենք դաժան մրցաշարի, և «Բավարիա»-ն ջանքեր է գործադրում` առաջինը լինելու համար: Դրա համար մենք անում ենք ամենն, ինչ մեր ուժերի սահմաններում է: Յուրաքնաչյուրը ցանկանում է առաջինը լինել և ակումբների` միմյանց հասցեագրված սուր քննադատություններն անթույլատրելի են»,- Bild-ը մեջբերում է Զամերի խոսքերը:








































