Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արիեն Ռոբենն իր կարծիքն է հայտնել թիմի մարզավիճակի վերաբերյալ և նշել, որ մյունխենյան ակումբի ֆուտբոլիստները թուլանալու իրավունք չունեն:
«Մենք անպարտելի ենք: Այսօր իրավիճակը բարենպաստ է մեզ համար, բայց երկու շաբաթ անց ամեն ինչ կարող է փոփոխվել: Պետք է ինքնաքննադատությամբ զբաղվենք և միշտ աշխատենք բարելավել մեր խաղային որակները: Կարող ենք ևս մեկ անգամ Գերմանիայի չեմպիոն դառնալ:
Երբեմն մենք իսկապես գերազանց ֆուտբոլ ենք ցուցադրում: Մենք չպետք է թաքցնենք դա: «Բավարիա»-ն ճիշտ ուղու վրա է»,- Goal. com-ը մեջբերում է Ռոբենի խոսքերը:








































