Անգլիայի Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի շրջանակներում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղից հետո «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտարարել է, որ խաղն իր թիմի համար շատ բարդ ընթացք ունեցավ:
«Իհարկե, դժվար էր: Դերբին բարդ խաղ է երկու թիմերի համար: «Յունայթեդ»-ի կազմում գերազանց ֆուտբոլիստներ են ընդգրկված, ովքեր կարող են միայնակ որոշել խաղի ելքը, եթե ժամանակ և տարածություն ստանան:
Մենք կարողացանք հիանալի գործողություններ ծավալել և հաղթանակ տանել»,- BBC-ն մեջբերում է չիլիացի մասնագետի խոսքերը:








































