Ֆրանսիացի գիտնականները անսովոր եղանակ են գտել հետևելու Անտարկտիկայում պինգվինների վարքին: Որպեսզի կենդանիներին չվախեցնեն իրենց հայտնությամբ, հետազոտողները որոշել են օգտագործել ռադիողեկավարվող անվավոր ռոբոտ: Իսկ որպեսզի պինգվինները նրան համարեն յուրային, հագցրել են փոքրիկ պինգվինի կոստյում:
Ինչպես գրում է Associated Press-ը, գիտնականների մարտավարությունը տվել է իր արդյունքը: Ավելի վաղ անհնար էր ուսումնասիրել կայսերական պինգվինների ֆիզիկական վիճակը, քանի որ վերջիններս շատ վախկոտ են. երբ մարդը մոտենում է, նրանք հեռանում են, ու նրանց սիրտն սկսում է ուժգին զարկել: Գիտնականները ստիպված էին նրանց հետևել տասնյակ մետր հեռավորությունից:
Իսկ այժմ պինգվինները դրոնին համարել են յուրային: Պինգվինները նրան վերաբերում են որպես իրենց հանրույթի փոքր անդամի: Գիտնականները մտադիր են իրենց «երեխային» զինել հատուկ սարքով, որպեսզի վերջինս կարողանա պատասխանել:









































