Ֆաշիստական Գերմանիայի Դախաու համակենտրոնացման ճամբարից գողացել են դուռը՝ «Աշխատանքը ազատ է դարձնում» գրությամբ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես հայտնել են ոստիկանությունից՝ հավանաբար այն գողացել են գիշերը:
Մյունխենից ոչ հեռու գտնվող Դախաուն Գերմանիայի տարածքում առաջին համակենտրոնացման ճամբարներից է: Այն բացվել է 1933-ին՝ Ադոլֆ Հիտլերի իշխանության գալուց մի քանի շաբաթ անց: Սկզբում այնտեղ պահվում էին միայն քաղբանտարկյալները, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այն վերածվեց մահվան ճամբարի:
Այնտեղ սպանվել են ավելի քան 40 հազար հրեա ու գնչու:




































