Քենդիս Սվեյնփոլը հայտնվել է կոսմետիկայի ամերիկյան արտադրող Max Factor-ի գովազդային նոր արշավում՝ նվիրված Սուրբ ծննդին:
Բրենդի գեղարվեստական տնօրեն՝ աշխարհահռչակ վիզաժիստ Փեթ Մաքգրատը ստեղծել է երկու տոնական բյութի-կերպարներ՝ միավորված մեկ ընդհանուր տարրով՝ կանաչ երանգով ստվարաներկով:
Առաջին դեպքոմ Մաքգրատը շեշտը դրել է միայն աչքերի վրա՝ շուրթերը թողնելով չեզոք, իսկ երկրորդ կերպարն ավելի խիզախ է ստացվել՝ մուգ ներկած աչքեր ու բալագույն շրթներկով շուրթեր:
Գովազդային արշավում Սվեյնփոլը Saint Laurent-ի հագուստով է: Կերպարն ամբողջացնում են հավաքված մազերը՝ հայտնում է Elle-ը:











































