Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Մատս Հումելսը կրկին վնասվածք է ստացել, տեղեկացնում է Sport1.de-ն:
Ըստ աղբյուրի` պաշտպանն իր վնասվածքը ստացել է Գերմանիայի առաջնության շրջանակներում կայացած` Մյունխենի «Բավարիա»-ի դեմ խաղի ժամանակ:
Հաղորդվում է, որ Հումելսը բաց կթողնի իր թիմի առաջիկա հանդիպումը, և չի մասնակցի Գերմանիայի ազգային հավաքականի նոյեմբերյան հավաքին:


































