Մյունխենի «Բավարիա»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ «Մայնց»-ի 22-ամյա պաշտպան Յան Կիրկհոֆն ամռանը տեղափոխվելու է մյունխենյան ակումբ:
Գերմանիայի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստը բուժզննում կանցնի Մյունխենում ու մինչև 2016 թվականը պայմանագիր կկնքի տեղի թիմի հետ:
Նշենք, որ Կիրկհոֆը «Բավարիա» կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով:








































