Գիտնականները ցանկացել են պարզել, թե ինչպես է գրելինը (ախորժակը վերահսկող հորմոնը) ազդում սպիրտային հակման վրա։ ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտում անցկացված հետազոտությանը մասնակցել են 45 կին և տղամարդ, որոնք կախում են ունեցել ալկոհոլից։ Նրանցից ոչ մեկը չէր անցել բուժում կամ վերականգնում։
Մասնակիցներին կամավոր բաժանել են երեք խմբի։ Նրանց տվել են գրելինի տարբեր չափաբաժին։ Գիտնականները նկատել են, որ գրելինը մեծացրել է ձգտումը դեպի ալկոհոլը։ Հյութ խմելու ցանկությունը չի ավելացել։
Գիտնականներն առաջարկում են ալկոհոլային կախվածության առաջացման պատճառներին նայել նոր կողմից։ Այսպես, քաղցի հորմոնը ապագայում կարող է թիրախ դառնալ ալկոհոլի օգտագործումից առաջացած խանգարումների բուժման համար, գրում է MedDaily-ը։









































