Մահապարտ-ահաբեկիչն ինքն իրեն պայթեցրել է Դամասկոսի համալսարանի բժշկական ֆակուլտետի մոտ, հաղորդում է լիբանանյան Ալ-Մայադին հեռուստաալիքը:
Նախնական տվյալներով՝ առնվազն երկու մարդ զոհվել է, կան նաև վիրավորներ:
Հոկտեմբերի սկզբին Հոմս քաղաքում 49 մարդ ահաբեկչության զոհ է դարձել: Այդ ժամանակ ականապատված երկու մեքենա է պայթեցվել. առաջինը՝ դպրոցի մոտ, իսկ երկրորդը՝ մի քանի րոպե անց, հիվանդանոցի կողքին:









































