Օրերս Վատիկանում ներկայացվել է Սիքստինյան կապելլայի լուսավորման նոր համակարգը: Այն հիմնված կլինի լուսարձակների վրա, որոնց միջոցով հնարավոր կլինի ավելի լավ դիտել որմնանկարներով առաստաղը: Նախատեսվում է նաև օդափոխման բարելավված համակարգ, սակայն գլխավոր նորամուծությունը կարող է լինել եկեղեցի այցելուների քանակի սահմանափակումը:
«Մենք կլիմայագիտության տեսանկյունից մտադիր ենք պաշտպանել Միքելանջելոյի ամենամեծ գլուխգործոցը, ինչպես նաև լուսավորել այն ըստ արժանվույն»,- ասել է Վատիկանի թանգարանների ասոցիացիայի տնօրեն Անտոնիո Պաուլոչին:
Պաուլոչին ընդգծել է եկեղեցու երկու կարևոր խնդիրները: Նախևառաջ՝ մշտապես աճող այցելուների թվի բացասական ազդեցությունը: Նա նշել է, որ տարեկան մոտ 6 մլն մարդ է այցելում կապելլա: Նման դեպքում այնտեղ պահանջվում է ջերմաստիճանի, շինության ներսում խոնավության և կուտակվող փոշու վրա մեծ վերահսկողություն:
Մյուս խնդիրն այն անհարմարությունն է, որը զգում են այցելուները: Պաուլոչիի խոսքերով՝ օրական 2000 մարդ է այցելում կապելլա:









































