Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Ապրիլի 23-ի ջահերով երթից հետո 25-ամյա Նվերը հետապնդել և սեքսուալ գործողություն է կատարել անչափահաս աղջկա նկատմամբ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ ավարտվեց Նվեր Ո.-ի գործի դատական քննությունը:

25-ամյա սևանցի Նվերը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով այն բանի համար, որ 2014 թվականի ապրիլի 23-ին, ժամը 23-ն անց 30-ին Երևանի Օգանովի փողոցի շենքերից մեկի մոտ անչափահաս աղջկա նկատմամբ , նրա կամքին հակառակ, կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ:

Ըստ գործի նյութերի՝ 17-ամյա աղջիկն այդ օրը՝ ապրիլի 23-ին, մասնակցել է ջահերով երթին՝ դեպի Ծիծեռնակաբերդ: Եվ ուշ ժամին է վերադարձել տուն:

Աղջիկը, հասնելով իրենց թաղամաս, ցանկացել է զանգել մայրիկին:

Բայց հեռախոսը լիցքաթափվել էր:

Նա մոտեցել է իր տեսադաշտում հայտնված բարձրահասակ երիտասարդին, խնդրել է նրա հեռախոսը:

Երիտասարդը՝ Նվերը, տվել է հեռախոսը:

Աղջիկը զանգել է, մորն ասել, որ իրենց շենքին է մոտենում:

Հեռախոսը վերադարձրել է տղային ու քայլել է դեպի տուն:

Հանկարծ զգացել է, որ երիտասարդը գալիս է իր հետևից: Ճամփան անցնում էր ավտոտնակների արանքներով: Նվերը այդտեղ հասել է աղջկան ու տապալել է գետնին, պառկել է նրա վրա, ձեռքերը գցել աղջկա կրծքին ու ոտքերին: Մի ձեռքով էլ ջանացել է փակել նրա բերանը, բայց աղջիկը հասցրել է աղմկել:

Մայրը իջել էր աղջկան դիմավորելու, լսել է նրա ձայնը, մոտ է վազել: Նվերը, նրան տեսնելով, փախել է՝ չմտածելով միգուցե, որ իր հեռախոսահամարը արդեն ամրագրված է տուժողի մոր հեռախոսում:

Այդպես՝ սևանցի երիտասարդը հայտնաբերվել է, կալանքի տակ է առնվել: Երևանում ամրակազմ երիտասարդը բեռնակրություն էր անում, ապրելու մշտական վայր էլ չուներ…

Նվերը հիվանդ մայր ու խճճված կյանքով երկու քույր ունի, փաստորեն՝ անբարենպաստ ընտանիքի զավակ է:

Որպես իր պաշտպանության տակտիկա՝ Նվերն ասել է, թե տուժողի նկատմամբ բռնի սեքսուալ գործողություններ կատարելու նպատակ չի ունեցել, ցանկացել է… ծանոթանալ նրա հետ: Իսկ բերանը բռնել է այն ժամանակ, երբ աղջիկը սկսել է գոռալ…

Նվերն իրեն մեղավոր է ճանաչել ու զղջացել է կատարածի համար:

Մեղադրողը հաստատված է գնահատել Նվերի մեղքը, միջնորդել է, որ դատարանը Նվեր Ո.-ին մեղավոր ճանաչի մեղսագրված հոդվածով ու դատապարտի 6 տարի ազատազրկման:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը, ներկայացնելով Նվերի ընտանիքի ծանր սոցիալական վիճակը, այն, որ Նվերը ընդունել է մեղքը, զղջացել է, խնդրել է նրա նկատմամբ նշանակել օրենքով տվյալ արարքի համար նախատեսված նվազագույն պատիժը՝ 4 տարի ազատազրկում:

Նվերին մեղսագրված արարքի համար նախատեսված է 4-ից մինչև 10 տարի ազատազրկում:

Տուժող աղջկա օրինական ներկայացուցիչը՝ մայրը, լսելով ամբաստանյալի ընտանեկան ու սոցիալական ծանր վիճակի մասին, խիստ պատիժ չի պահանջել, ամբաստանյալի պատժի հարցը թողել է դատարանի հայեցողությանը՝ մեծահոգաբար ասելով նաև, թե նույնիսկ չէր ցանկանա, որ նա հայտնվի ճաղերի հետևում:

Ընդհանուր իրավասության դատարանը անչափահաս աղջկա նկատմամբ բռնի սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար մեղավոր է ճանաչել Նվերին ու դատապարտել 5 տարի ազատազրկման:

Նվերը ըմբռնումով է ընդունել նշանակված պատիժը, նա իրոք գիտակցել է իր մեղքը ու սահմանված պատժից չի դժգոհել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում