Փերիս Հիլթոնը իր միկրոբլոգում հրապարակել է կոնֆետների լուսանկարներ, որոնք մնացել են Հելոուինը նշելուց հետո: Ավանդաբար, այդ օրը ընդունված է երեխաներին կոնֆետներ բաժանել, ովքեր հելոուինյան հագուստներով շրջում են տնից տուն և հյուրասիրություն պահանջում՝ գրում է Lady.ru-ն:
Փերիսը այնքան շատ կոնֆետներ և թխվածքաբլիթներ է գնել, որ չի կարողացել բաժանել ամբողջը, իսկ այժմ ինքն է ուտում դրանք:

«Այս կոնֆետները ուղղակի սպանում են ինձ: Դրանք այնքան համեղ են, որ ես չեմ կարողանում հրաժարվել դրանցից»,- բողոքել է Հիլթոնը իր Instagram-ում:
Ընդ որում, անառողջ սննդի նկատմամբ հակումը աստղերի շրջանում բավականին տարածված երևույթ է: Վերջերս տապակած սննդի հանդեպ իր հակումների մասին է խոստովանել Ռիտա Օրան:












































