«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մազրիչ Դևիդ Մոյեսն առանձնացրել է թիմի կիսապաշտպան Մարուան Ֆելաինիի գրանցած առաջընթացը:
«Խաղացողերից իրոք ժամանակ է պահանջվում նոր թիմում ադապտացվելու համար: Հիշում եմ՝ ինձ պատմում էին, որ ժամանակի կարիք են ունեցել նաև Պատրիս Էվրան ու Նեմանյա Վիդիդչը:
Մարուանին ևս ժամանակ էր պետք, և այժմ նա ապացուցում է այն, ինչին ես միշտ հավատացել եմ. Ֆելաինին կարող է կարևոր ֆուտբոլիստ դառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի համար:
Ես հետևել եմ կիսապաշտպանի վերջին երկու հանդիպումներին. նա բարձրակարգ խաղ էր ցուցադրում: Նա կարողանում էր ազդեցություն ունենալ խաղի ընթացքի վրա, իսկ դա այն է, ինչ պահանջվում է ակումբի առաջատար ֆուտբոլիստներից»,- հայտարարել Մոյեսը:








































