Անգլիական «Նյուքասլ»-ը ձեռք բերեց Ֆրանսիայի ազգային հավաքականի և «Լիլ»-ի պաշտպան Մատյո Դեբյուշիի տրանսֆերը: Տրանսֆերի արժեքը չի նշվում: Transfermarkt-ը 27-ամյա պաշտպանի տրանսֆերը գնահատում է 13 մլն ֆունտ:
Դեբյուշին իր նոր ակումբի հետ 5.5 տարվա պայմանագիր է ստորագրել: Մատյոն «կաչաղակներ»-ի կազմում հանդես կգա 26 համարի մարզահագուստով:
Դեբյուշին «Լիլ»-ի կազմում հանդես է գալիս իր մարզական կարիերայի մեկնարկից: Ֆրանսիական ակումբի կազմում նա ավելի քան 230 խաղ է անցկացրել:









































