Միլանի «Ինտեր»-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ թիմն ավարտել է «Լացիո»-ի ավագ Տոմազո Ռոկիի տրանսֆերը ձեռք բերելու բանակցությունները:
35-ամյա հարձակվողը 200-ից ավելի հանդիպումներ է անցկացրել հռոմեական ակումբի շրջանակներում, որի կազմում հանդես է գալիս 2004 թվականից ի վեր, սակայն վերջերս Ռոկին կորցրել է իր տեղը թիմի հիմնական կազմում:
Համաձայնագրի մանրամասները չեն հրապարակվում:







































